Երեւանի Ն.Ադոնց փողոցի թիվ 19/9 շենքի մոտակայքում, սեպտեմբերի 25-ին, շունն ընկել է դիտահորը, շանը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են հանել շանը եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























