Երեւանի Արմենակյան փողոցի սկզբնամասում, սեպտեմբերի 25-ին ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Ա. Հ.-ին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 02 ՏՕ 418 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Ժամը 19:25-ին եւ ժամը19:45-ին դեպքի մասին տեղյակ են պահվել Երեւանի ՀՏԱՏ պետ Վահանյանը եւ ոստիկանության ԵՔՎ ՕՀ օգնական ոստիկանության սերժանտ Կոստանյանը: