Տավուշի մարզում՝ սահմանին, հայ երիտասարդի մահվան դեպքը խայատառակություն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Իմ տեղեկություններով՝ առնվազն 40 րոպե անտեր վիճակ է եղել այնտեղ, մեր բանակը չի միջամտել նրան դուրս բերելու նպատակով։ Նրան կիսամեռ վիճակով դուսր բերողները եղել են գյուղացիք: Հերթական անգամ ապացուցվում է, որ մեր բանակը մեզ չի ծառայում: Ունենալ բանակ եւ չմիջամտել մե երիտասարդին կյանք փրկել, սա վերջն է»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Այգեձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկ Դալլաքյանը վիրավորվել էր ականի վրա, իսկ հակառակորդը ժամեր շարունակ կրակելով թույլ չէր տվել, որ որեւէ մեկը մտնի դաշտ եւ հանի նրան, արդյունքում երիտասարդը արյունաքամ էր եղել եւ մահացել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























