Հայաստանի գլխավոր դատախազ կնշանակվի Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նրա թեկնածությունը այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկայացրել է Ազգային ժողով:
Ազգային ժողովի տեղեկատվության եև հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունները՝ նշելով, որ այո, ԱԺ-ն ստացել է նամակ նախագահականից, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը առաջադրել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը Գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու համար: Գեւորգ Կոստանյանին Գլխավոր դատախազ նշանակելու հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ սկսվող ԱԺ քառօրյայում:
Նշենք, որ Գլխավոր դատախազին Հանրապետության nախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։





























