Դեռ պարզ չէ, թե Հայաստանը երբ կկարողանա միանալ Մաքսային միությանը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: Կ. Մինասյանն ասաց, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված գրաֆիկի, սակայն միջգերատեսչական աշխատանքային խումբը դեռ ձեւավորված չէ:

Փոխնախարարը նաեւ հերքեց, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ հակասություններ ունի՝  անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին: Մինասյանը նշեց, որ նախարարը ներկայում հիվանդ է (ըստ մեր տեղեկությունների՝ ենթարկվել է վիրահատության):