Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական միջադեպ է եղել: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնից հայտնեցին, որ  ժամը 10:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը Երեւանյան խճուղու նրբանցքի փողոցներից մեկում տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի «կովշով» պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին:

Ստացած վնասվածքի արդյունքում նա տեղում մահացել է: Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ Լ. Հեքիմյանն ու Վ. Մեսրոպյանը աշխատում էին «Դորոժնիկ» ՍՊԸ-ում, տարածքում  Ջրմուղի հետ աշխատանքներ էին կատարում: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է քննություն: