Սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատանքները կապ չունեն Մաքսային միություն մտնելու որոշման հետ; Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն արդեն մի քանի նիստ է անցկացրել, դեռ մինչեւ հաջորդ ապրիլ ժամանակ ունենք հայեցակարգ մշակելու: Հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, այնպես չի, որ ինչ որոշվեց՝ այնպես էլ լինելու է: Առաջարկությունները ներկայացվելու են նախագահին, որը որոշելու է՝ նախաձեռնել, կամ ընդհանրապես ոչինչ չանել; Այս պահին խոսք է գնում մասնագիտական աշխատանքային խմբի մասին»,- ասաց Հ. Թովմասյանը;