Թբիլիսիում առաջարկել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մոսկովյան պողոտան վերանվանել Սուխումիի պողոտա: Նման առաջարկությամբ են հանդես եկել Սակաշվիլիի կուսակցության անդամները: Մասնավորապես, սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման գաղափարով է հանդես եկել սակրեբուլոյի «Միասնական ազգային շարժման» պատգամավոր Թեմուր Գրիգալաշվիլին: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա- Online»-ը, Գրիգալաշվիլին նաեւ դիմել է քաղխորհրդի անդամներին՝ խնդրելով «չնայած կուսակցականությանը, միասնական լինել եւ համատեղ որոշում կայացնել»: