Ռուսաստանի Հաշվիչ պալատում ղեկավարության փոփոխությունից հետո կոռուպցիոն սկանդալ է սկսվել: Սեպտեմբերի 25-ի գիշերը իր տան մոտ ձերբակալվել է պալատի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը՝ Ալեքսանդր Միխայլիկը: Ամբողջ գիշեր կինն ու որդին նրան փնտրել են հիվանդանոցներում եւ դիահերձարաններում, սակայն միայն առավոտյան են իմացել եղելության մասին: Այդ ամենը ողբերգական ավարտ է ունեցել՝ Միխայլիկի կինն ինքնասպան է եղել:

Ինչպես «Կոմերսանտին» պատմել է փաստաբան Մուրադ Մուսաեւը, Միխայլիկին ձերբակալել են իր հին ծանոթներից մեկի հետ հանդիպման ժամանակ, որից ստացել է 3 մլն ռուբլի:

Դատարանը նրան դատախարտել է ՔԿՀ-ում 2 ամիս ազատազրկման: Միխայլիկի պաշտպանությունը նշում է, որ նա պատրաստվում էր բնակարան գնել՝ գումարի մի մասը հավաքել էր, մյուս մասն էլ հենց այդ  նույն ծանոթից պարտք է վերցրել: