Գյումրիի օդանավակայանում երեկ՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան, կատարված «օպերացիան» կապված է ոստիկանությունում ստացված դիմումի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանությունում դիմում է ստացվել, որի կապակցությամբ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հետաքննություն է կատարում:
Մեր տեղեկություններով՝ խոսքը առանձնապես խոշոր չափերի յուրացումների մասին է:





























