Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը թողնում է Lydian International Ltd ընկերության ոչ գործադիր տնօրենի պաշտոնը (non-executive director): Այդ մասին նշված է Lydian International Ltd-ի հաղորդագրության մեջ:
Ա. Սարգսյանը պաշտոնը թողնում է հանրային աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նշենք, որ Lydian International Ltd-ն Հայաստանում իրավունք է ստացել շահագործելու Ամուլսարի ոսկու հանքավայրը; Արմեն Սարգսյանը նշանակվել էր Lydian International-ի խորհրդի անդամ եւ ոչ գործադիր տնօրեն ս.թ. մարտին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմեն Սարգսյանը դեսպան է նշանակվել Մեծ Բրիտանիայում:




























