Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Գեւորգ Կոստանյանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, այցելել է Ազգային ժողով: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գեւորգ Կոստանյանն հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը

Գլխավոր դատախազին Հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։