Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հայաստանում 2010 թ. մարտի 1-ից 23-ն ընկած ժամանակահատվածում դրամանենգության դեպքեր չեն արձանագրվել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է հարկերից խուսափելու 21 դեպք, բացահայտվել է 18-ը:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մաքսանենգության 2 դեպք, որոնք բացահայտվել են:



















