Ստրասբուրգում ավարտված Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 18-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում կայացել է Երեւանի եւ Օդեսայի քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանի եւ Էդուարդ Գուրվիցի գործնական հանդիպումը:

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են երկու քաղաքների միջեւ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ:

Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 18-րդ լիագումար նստաշրջանը կայացել է Ստրասբուրգում մարտի 16-ից 19-ը: