ԶԼՄ-ներում դարձյալ լուրեր են հայտվնել այն մասին, որ Նիկոլայ Ցեսկարիձեն կարող է վերադառնալ Մեծ Թատրոն:  Սակայն Մեծ Թատրոնի նախկին մենակատարի մասին տեղեկությունը փաստերով ապացուցված չէ: Ինչ վերաբերում է թատրոնի ղեկավարությանը, ապա այն եւս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արել:

Ցիսկարիձեն հարազատ բեմ կվերադառնա միայն երկրպագուներին հրաժեշտ  տալու համար: Նախկին մենակատարի վերջին ելույթը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին: Ինչպես հայտնել է թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը, հնարավոր է Ցիսկարիձեն մասնակցի «Շելկունչիկ» ներկայացմանը: Վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն հստակ է, որ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում:

Նիկոլայ Ցիսկարիձեն 2013թ.-ի հունիսի 30-ից այլեւս Մեծ թատրոնի դրույքային արտիստ չէր: Հայտնի պարողը աշխարհի տարբեր թատրոններից հրավերներ էր ստանում, գրում է NV Press.ru-ն: http://www.nvpress.ru

Ցիսկարիձեն լքեց Մեծ թատրոնը թատրոնի նախկին գլխավոր տնօրեն Անատոլի Իկսանովի որոշման համաձայն: Ամենը կապված է աղմկահարույց սկանդալի հետ, երբ Ցիսկարիձեն ցանկություն էր հայտնել գլխավորել Մեծ թատրոնը: Արդյունքում նա դուրս մնաց Մելպոմենայի վանքից, ինչպես եւ հենց ինքը Իկսանովը, ում հեռացրին Ցիկարիձեի գնալուց մեկ շաբաթ անց:

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին այն ժամանակ հայտարարեց, որ Ցիսկարիձեի վերադարձը թատրոն չի քննարկվում ու «չի քննարկվի»: