Չինաստանում Շանհայ քաղաքում մեկնարկել է ազատ առեւտրի գոտի: Բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ի առավոտյան, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Աղբյուրը հաղորդում է, որ առեւտրի գոտին զբաղեցնում է մոտ 29 քառակուսի կմ: Դրա զարգացման ծրագիրը նախատեսված է 10 տարվա համար: Նոր շուկայական ասպարեզում բոլոր չինական ու օտարերկրյա կազմակերպությունները ազատվում են հարկերից: Այնուամենայնիվ, կան նաեւ բացթողումներ. ինտերնետ-վերահսկողություն այստեղ չի լինելու, թեեւ նախկինում այդ մասին եղել են հայտարարություններ:
Շանհայի գոտում կազմակերպել են նաեւ տարադրամի փոխանակում, ինչը պետք բերի յուանի ազատ փոխարկման: Այստեղ կփորձարկեն տոկոսադրույքների շուկայական հաշվարկի համակարգը, որը, ինչպես նշում են փորձագետները, անհրաժեշտ է երկրի տնտեսությանը: Բացի այդ, այստեղ կլինի ներդրումների արտոնյալ ռեժիմ:




























