Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) որոշել է տուգանել Ուկրաինայի Ազգային հեռուստառադիոընկերությանն այն բանի համար, որ նա ժամանակին չի ներկայացրել «Եվրատեսիլ 2010» մրցույթին մասնակցելու իր ներկայացուցչի փաստաթղթերը։
Ինչպես նշվում է մրցույթի պաշտոնական կայքէջում, Ուկրաինայի Ազգային հեռուստառադիոընկերությունը EBU-ին հայտնել է, որ ներկա պահին չի կարող նյութերը հանձնել ամբողջությամբ։
«Քանի որ դա մրցույթի կանոնների խախտում է, „Eurovision Song Contest“-ի կողմից որոշվել է տուգանք սահմանել եւ Ուկրաինայի Ազգային հեռուստառադիոընկերությանը լրացուցիչ տուգանել ամեն ուշացված օրվա համար»,- ասվում է հաղորդագրությանմեջ։
Բոլոր նյութերը Ուկրաինայից միջազգային մրցոււյթին պետք է հասնեին մարտի 22-ից ոչ ուշ։
«Եվրատեսիլ 2010»-ում Ուկրաինան այս տարի կներկայացնի երգչուհի Ալեշան։ Մրցույթում նրա հաղթելուց հետո վերջինիս ներկայացրած երգի վերաբերյալ քննադատություններ էին հնչել։ Այդ պատճառով ժյուրին փորձում է Ալեշայի համար նոր երգ ընտրել, որով էլ նա կներկայանա «Եվրատեսիլի» մրցույթին։



























