Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության եւ ոստիկանության վարչության տվյալների համաձայն՝ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելած Հայաստանի քաղաքացիների թիվը ավելացել է 2.1 տոկոսով եւ կազմել 3 հազար 228 հոգի։ Հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանից Թուրքիա մեկնողների թիվը ավելացել է 13.5 տոկոսով եւ կազմել 6 հազար 124 մարդ։