Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն խորհուրդ է տվել Roshen-ի կոնֆետների սիրահարներին դրանց փոխարեն ուտել Լիպեցկում գտնվող ֆաբրիկայի արտադրանքը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ռուսաստանում Roshen-ի արտադրանքի վաճառքը արգելվել էր 2013-ի հուլիսին, երբ կոնֆետներում հայտնաբերվել էր բենզպիրենի պարունակության բարձր մակարդակ: Դրանից հետո Roshen-ի արտադրանքը ստուգումների էր ենթարկվել նաեւ ԱՊՀ այլ երկրներում, որտեղ որակի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերել: