Մոսկվայում զինվորական համազգեստով անհայտ անձինք հարձակվել են Հայաստանի քաղաքացիների վրա, որոնք առեւտրով էին զբաղվում Ռուսաստանի մայրաքաղաքում:

Միջադեպը տեղի է ունեցել Դուբնինյան փողոցի թիվ 27 տան մերձակայքում: 43-ամյա Բորիս Ա.-ն ռետինե փամփուշտից հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, իսկ 25-ամյա Աշոտ Կ,-ն վնասվածք է ստացել զենքի խզակոթով ստացած հարվածից: Նրանք Հայաստանի քաղաքացիներ են, որոնք առեւտուր էին անում Լիանոզովսկի շուկայում: 43-ամյա հայաստանցու վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Ոստիկանությունն այժմ փնտրում է հանցագործներին: Առայժմ հայտնի է միայն, որ հանցագործները եղել են զինվորական հագուստով եւ դիմակներով: