Երկրի վրա Չելյաբինսկի երկնաքարի ամենախոշոր կտորի սեփականատերը որոշել է աճուրդի հանել այն: Նա վաճառում է իր 3,4 կիլոգրամանոց գտածոն, որպեսզի բնակարան գնի: Նա երկնաքարը հայտնաբերել էր որոնումների հենց առաջին օրը: Նա իր գտածոն վաճառում է 2 մլն 120 հազար ռուբլիով՝ գրամի դիմաց 600 ռուբլի: Այս մասին հաղորդում է Life News-ը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Չեբարկուլ լճի հատակից ջրասուզակները դուրս էին բերել Չելյաբինսկի երկնաքարի մոտ 5 կիլոգրամ քաշով բեկոր: