Աբխազիան այսօր՝ սեպտեմբերի 30-ին նշում է Վրաց-աբխազական պատերազմում տարած Հաղթանակի օրը: Տոնակատարությունը սկսվել է Սուխումում Փառքի հուշահամալիրի մոտ ծաղիկներ դնելուց: Շքերթին մասնակցել են նաեւ ռուս զինվորականներ՝ Գուդաուտայի ռազմակայանի սահմանապահներ եւ ծառայողներ:

Աբխազիայի հերոս Սերգեյ Մաթոսյանի խոսքով, այսօր կարեւոր է չմոռանալ պատերազմի հերոսների անունները, հաղորդում է «Գոլոս Ռոսսիի»-ն:

Սուխումում նաեւ համերգ ու հրավառություն է կայանալու: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբին: