Ռուսաստանցի լրտեսուհի Չափմանը դադարեցրել է ամերիկյան NBC հեռուստաալիքի հետ բացառիկ հարցազրույցը ԱԱԳ փախստական գործակալ Էդվարդ Սնոուդենի հետ ամուսնության վերաբերյալ հարցի պատճառով:
31-ամյա Չափմանը իր ձեռքն ու սիրտն առաջարկել էր հետախուզվող Սնոուդենին հուլիսի 4-ին, Twitter-ի իր օգտահաշվի միջոցով: Սնոուդենը համաձայնվել էր, սակայն հետո տեղեկություն էր տարածվել, թե հաշիվը կեղծ է եղել:
Սեպտեմբերի 30-ին Չափմանը բացառիկ հարցազրույց էր տալիս Today հաղորդմանը: «Ես չեմ պատրաստվում քննարկել դա: Կարծում եմ՝ հարցազրույցն ավարտված է, քանի որ ինչ-որ բան այնպես չգնաց»,- հայտարարել է նա ի պատասխան Ռիչարդ Էնջելի հարցին: Դրանից հետո Չափմանը լքել է ստուդիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























