Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են ԵԽ նախարարների կոմիտեի եւ ԵԽԽՎ միջեւ համագործակցությունը։

Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրել է Մոլդովա կատարած իր այցելության, ունեցած հանդիպումների, քննարկումների եւ դրանց արդյունքների մասին, անդրադարձել է Վրաստանում նախագահական ընտրությունների գործընթացին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել են սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձեւի ընդունումը եւ այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը։