Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, որոնք ծրագրում են նոյեմբերին Վիլնյուսում համաձայնագիր ստորագրել, ԵՄ անխուսափելի ճնշման ներքո կվերանայեն Ադրբեջանի հետ առեւտրային ռեժիմը: Այս մասին Fineko/abc.az-ին հայտարարել է ադրբեջանական կառավարական փորձագետներից մեկը:
Ներկայումս Ադրբեջանը ամենաշատն արտահանում է Վրաստան եւ եթե ԵՄ-ն օգտագործի ճնշման իր լծակները, ապա կորուստներն այս դեպքում ամենաէականը կլինեն: Ուկրաինայի հետ համագործակցությունը պակաս էական է, իսկ արտահանումը դեպի Մոլդովա բացակայում է: Ադրբեջանն առայժմ չի ավարտել բանակցությունները ԵՄ հետ, ուստի Վիլնյուսում համաձայնագիր չի ստորագրվելու:





























