Ռուսաստանը ոչ մի ճնշում չի գործադրում Ուկրաինայի վրա, այլ միայն օգտագործում է Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ստացվող շահույթի մասին Կիեւին տեղեկացնելու իր իրավունքից, հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ԵԽԽՎ ամբիոնից՝ պատասխանելով Երոպայի խորհրդի հարցերին:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը նշում է, որ Նարիշկինն ասել է, որ ինչ էլ որ Ուկրաինան անի, Ռուսաստանը միեւնույն է շարունակելու է հոգալ ու մտահոգվել այդ երկրի համար, քանի որ այնտեղ բնակվում են նրանց արյունակից եւ հավատակից քույրերն ու եղբայրները: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ ոքի վրա ճնշում չի գործադրել, փոխանցում է «Ինտերֆաքսը»: