Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով՝  հոկտեմբերի 2-4-ը Երեւան կժամանի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաեւ ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիկոլայ Բորդյուժան ու Արթուր Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երեւանում, ինչպես նաեւ կայցելեն ՀԱՊԿ Ակադեմիային հատկացված շենք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին եւ քննարկելու Ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր: