2013թ. II եռամսյակում ԱՊՀ երկրների տնտեսական աճը շարունակել է դանդաղել, հայտնում է Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունը:  

ԵԱԶԲ-ի հրապարակած հերթական «ԱՊՀ-ի մակրոմոնիտորում» ասվում է, որ   2013թ. II եռամսյակում ԱՊՀ երկրների համակցված ՀՆԱ-ն աճել է 1,4%-ով, որը զգալի ցածր է անցյալ տարվա նույն ցուցանիշից (4%)  եւ նախորդ եռամսյակի ցուցանիշից  (1,7%):

Ընդ որում, ԵԱԶԲ վերլուծաբանները նշում են, որ արդյունաբերական արտադրանքում անկումը հասել է իր նվազագույն մարարդակին. այն  նույնն է եղել, ինչ եւ նախորդ եռամսյակում (-0.2%): «Առաջին անգամ տնտեսության սեկտորներում դանդաղեցման ազդեցությունն զգացել են մանրածախ առեւտուրը եւ ծառայությունները, որը վկայում է ավելի ցածր սպառողական աշխուժության մասին: Ներդրումային աշխուժությունը նույնպես դանդաղել է, որն անդրադարձել է շինարարության եւ ֆինանսական հատվածի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ՀՆԱ-ի աճը առաջին կիսամյակի արդյունքերով՝ դանդաղել է մինչեւ 3,5%:  Արտաքին թույլ պահանջարկը նպաստել է գրեթե զրոյական աճի ձեւավորմանը մշակող արդյունաբերությունում (0,2%), որը բացասաբար փոխհատուցել է լեռնահանքային արդյունաբերության պահպանվող աճը (10,2%): Արդյունաբերության վիճակը բարդացրել է էլեկտրամատակարարման անկումը (-12%): Ցածր ներդրումային գործունեությունը նպաստել է շինարարության անկմանը (-21,4%): Երկրորդ եռամսյակում շարունակել են  վատանալ Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության ցուցանիշները: Տնտեսական աշխուժության դանդաղելը չի ազդել  պետական ֆինանսների կայունության վրա: Առաջին կիսամյակի արդյունքում պետբյուջեի եկամուտը աճել է 20,4%-ով, իսկ ծախսերն աճել են  8%-ով: Արդյունքում, պետբյուջեն ավելցուկ է գրանցել՝ ՀՆԱ 1,6%-ի չափով: