Ադրբեջանում քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստները աճող ճնշման են ենթարկվում՝ ներառյալ ցուցադրական հետապնդումները, ձերբակալությունները, ՀԿ-ների գործունեության օրենսդրական սահմանափակումները եւ նույնիսկ «Ազատ միտք» հասարակական համալսարանի փակելը:   Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Ռոբերտ Բրադտկեն՝ Turan-ի հետ զրույցում:

Բրադտկեն նշել է, որ  « Ադրբեջանում քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստները աճող ճնշման են ենթարկվում՝ ներառյալ ցուցադրական հետապնդումները, ձերբակալությունները, ՀԿ-ների գործունեության օրենսդրական սահմանափակումները եւ նույնիսկ «Ազատ միտք» հասարակական համալսարանի փակելը», - նշել է նա:

Դրան զուգահեռ կառավարական պաշտոնյաները միշտ փորձում են արդարացնել քաղաքացիական ակտիվիստների ճնշումները, ազգային անվտանգությունը վկայակոչելով, որը հակասում է ԵԱՀԿ անվտանգության գաղափարներին: Բրադտկեն հատկապես կանգ է առել ԱԺՃԿ-ի առաջնորդ Ալի Քերիմլիի վրա: «Ադրբեջանի իշխանությունները կոպիտ խախտում են ԵԱՀԿ հիմնարար դրույթներից մեկը՝ քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին: Վառ օրինակ է ԱԺՃԿ-ի առաջնորդ Ալի Քերիմլիին այդ իրավունքից զրկելը, որը զրկվել  է անձնագրից եւ չի կարողանում արտասահման մեկնել: