Լեհ էկզորցիստներն իրենց վրդովմունքն են հայտնել սուպերմարկետներում 6,66 զլոտի գնով պանիր վաճառելու առնչությամբ, գրում է The Daily Telegraph-ը:
Եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ ինքն իրենով գինը եւ դա գրելու ձեւը (կատալոգում 3 վեցերը գրված են միասին՝ առանց ստորակետի կամ կետի) իր մեջ բացասական ուղերձ է պարունակում, քանի որ 666-ը սատանայի թիվն է:
Էկզորցիստներին դուր չի եկել նաեւ պանիրի փաթեթավորման ձեւակերպումը, քանի որ դրանում այծ է պատկերված: Համարվում է, որ այդ կենդանին նույնպես օկուլտիզմի հետ առնչություն ունի, հաղորդում է Lenta.ru-ն:
Էկզորցիստները առաջարկել են նրանց, որոնք պանիրի այդկերպ վաճառքը համարում են վտանգավոր, պարզապես անտեսել դրանում գաղտնագրված բացասական ուղերձը:





























