Իրանում ազատ է արձակվել երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թոռը՝ Հասան Լահուտին:

Նա ազատ է արձակվել գրավի դիմաց, երբ ափսոսանք է հայտնել, որ մասնակցել է ընդդիմության բողոքի գործողություններին:

Հասան Լահուտին ձերբակալվել էր մարտի 22-ին, վերադառնալուն պես:

Ռաֆսանջանին ղեկավարում է Իրանի փորձագետների ազդեցիկ ժողովը՝ պետական մարմնի լայն լիազորություններով, որում ընդգրկված են ազդեցիկ իսլամական փորձագետներ: