Եվրոպական խորհրդին շատ չի հետաքրքրի, թե Հայաստանն ինչու է դարձել Մաքսային միության անդամ: Այս մասին այսօր` հոկտեմբերի  2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում իր ելույթում իրեն պարտավորված չի զգա, որեւէ արդարացմամբ հանդես գալ: «Լավագույն դեպքում կասի մենք ուզում ենք լավ լինել բոլորի հետ: Սերժ Սարգսյանը եւ քաղաքական մեկ այլ գործիչ վաղուց պետք է կողմնորոշված լինեին քաղաքականության մեջ մտնելիս»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նրա ներկայացմամբ՝ ցանկացած ողջախոհ եվրոպացի կասի. «Ինչի՞ էիք եկել ձեզ ցույց տալիս, բայց ընտրեցիք «Եդինայա Ռոսիան»:

«Չեմ կարծում, որ այսօրվա ելույթում Սերժ Սարգսյանն այդ հարցին անդրադառնա: Կարծում եմ, որ դրան կարող է նույնիսկ անդրադարձ չլինի: Մնում է սպասել, թե Եվրոպական աշխարհը որքանով ներողամիտ կարող է լինել Հայաստանի լղոզված, վախվորած քաղաքականության նկատմամբ»,-ամփոփեց Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am