Թաթարստանումէ մանկատանը, երկու երեխա է մահացել: Հաստատության եւս 22 սաներ հիվանդանոց են տեղափոխվել:

Ինչպես հաղորդում է Թաթարստանի հարցերով քննչական կոմիտեն, սեպտեմբերի 30-ի առավոտյան Կազան քաղաքի մտավոր հետամնաց երեխաների համար նախատեսված մանկատանը մահացել է 10-ամյա աղջիկ: Ցերեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նույն տարիքի տղա:

Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել դիարեայի ախտանշաններով: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Այլ մանրամասներ չեն ներկայացվում: