Հայաստանի համար պատիվ եւ մեծ պատասխանատվություն է գլխավորել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ պատվիրակների առջեւ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, նոր Հայաստանը վերջերս տոնել է անկախության հռչակման 22-ամյակը եւ այդ տարիների ընթացքում շատ բանի է հասել: «Անկախության հռչակագիրը մեր սերունդների երազանքների իրականացումն էր: Հայ հասարակությունը միշտ ձգտել է ունենալ համակարգ, որը հիմնված է ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա»,-ընդգծել Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքների ամրապնդմանը՝ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու ազատություներին: Խոսելով Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների մասին՝ նա նշել է կոռուպցիայի եւ գործազրկության խնդիրները:





























