Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է Հայաստանի գլխավոր նպատակը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդ ուղղությամբ, նա ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հարեւան երկրի առաջնորդը մշտապես սպառնում է պատերազմով եւ հպարտանում ռազմական բյուջեով: Սակայն, ըստ ՀՀ նախագահի, նման հայտարարությունները ոչ բոլոր ադրբեջանցիներն են կիսում: «Այն, ինչ մենք լսում ենք, քարոզչական մեքենայի հայտարարություններն են»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ժողովրդավարական հասարակությունը հակամարտության լավագույն տեղն է եւ այդպիսի հասարակության օրինակ է հենց Լեռնային Ղարաբաղը: