Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը CNN-ին հարցազրույց է տվել անգլերենով, սակայն  էկրանի ներքեւում տիտրերով երեւացել է Գյուլի ելույթի թարգմանությունը։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 29-ին, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հյուրընկալել է CNN-ի հաղորդումներից մեկին, որի ժամանակ սկանդալային դեպք է տեղի ունեցել։ Գյուլը խոսել է անգլերենով, սակայն տիտրերով տրվել է նրա խոսքերի անգլերեն տարբերակը, որը կիրառում են օտար լեզվից թարգմանության ժամանակ։

Նշվում է, թե այս իրավիճակը համարում են Թուրքիայի նախագահի անգլերեն ելույթի շտկում։