Մոսկվա-Գյանջա չվերթի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում՝ հարբած ադրբեջանցու պատճառով: Ուղեւորը անկարգություններ  է արել եւ փորձել է մտնել օդաչուների սրահ:

Տեղեկությունն այն մասին, որ Աստրախանի օդանավակայանում վայրէջք է կատարել 162 ուղեւորների տեղափոխող «Բոինգ 737-800» օդանավը, Աստրախանի տրանսպորտային դատախազությունում ստացվել է հոկտեմբերի 1-ին ժամը 13:45-ին:

Հաստատվել է, որ թռիչքի ժամանակ Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ամիրսլանովը, գտնվելով ոչ սթափ վիճակում, հայհոյել է բորտ-ուղեկցորդուհուն եւ ուսեւորներին:
Օդանավի կապիտանի պահանջին՝ դադարեցնել հակաիրավական գործողությունները, նա որեւէ կերպ չի արձագանքել եւ փորձել է ներխուժել օդաչուների սրահ:

Օդանավի անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջքի որոշում կայացնել: