Դաշնայի հողի վարչապետ Ռեյնալդ-Պֆալց Մալու Դրայերը 6 քերականական եւ մեկ կետադրական սխալ է թույլ տվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ողվված նամակում:

Սեպտեմբերի 6-ին թվագրված նամակը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ այն տպագրվել է Welt պարբերականում: Նամակում խոսքը բավականին լուրջ թեմայի մասին է՝ ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունների կողմից գերմանացիների հետեւելու:

Դրայերը նամակում առաջարկում է հանդիպել եւ քննարկել ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ընդամենը վեց նախադասություններում յոթ սխալներ են արված: Դրայերը դա բացատրել է նրանով, որ քարտուղարությունում հայտնվել է նամակի սեւագիր տարբերակը: Նա միեւնույն ժամանակ ներողություն է խնդրել Մերկելից:

Նշենք, որ նամակի պատճենից, որը հրապարակել է պարբերականը երեւում է, որ Դրայերն անձամբ է այն ստորագրել: