Մասնավոր հավաքածուում պահվող Նապոլեոն Բոնապարտի դիմանկարը ճանաչվել է ֆրանսիացի նկարիչ Ժակ-Լուի Դավիդի իրական աշխատանք: Դա պարզել է դոկտոր Սայման Լին՝ Ռեդինգի Համալսարանի արվեստի պատմության ավագ դասախոսը:

Ներկայիս սեփականատերը նկարը ձեռք է բերել 2005թ: Քանի որ այն նախկինում համարվում էր կորած նկարի կրկնօրինակ, դրա արժեքն ընդամենը 15 հազար ֆունտ էր գնահատվում: Ընդ որում, նկարչի ՝աճուրդի ժամանակ վաճառված վերջին ստեղծագործությունը գնահատվել է 2,14 մլն ֆունտ, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով The Independent-ը: Դոկտոր Լին նշել է, որ նկարը կրկնօրինակ էր համարվում, քանի որ այն շատ կեղտոտ էր: Նա նկարը փորձագիտության է ենթարկել, երբ ռեստավրատորները մաքրել են այն: Նկարի բնօրինակը կորած էր համարվում դեռեւս 19-րդ դարից: