Արդեն այս տարի ԱՄՆ-ն կշրջանցի Ռուսաստանին նավթի եւ գազի արդյունահանման ծավալներով եւ կդառնա աշխարհի խոշորագույն ածխաջրածիններ արտադրողը, գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:

2012թ ՝ 1982-ից ի վեր առաջին անգամ, ԱՄՆ-ն Ռուսաստանին շրջանցեց բնական գազի արտադրության ոլորտում, սակայն նավթի հարցում առայժմ հետ են մնում՝ ամերիկյան օրականա 9,9 մլն բարելը ռուսական 10,8 մլն բարելի դիմաց:

Աշխարհում նավթի արդյունահանման ծավալներով առաջատարը շարունակում է մնալ Սաուդյան Արաբիան՝ օրական 11,7 մլն բարել, հաղորդում է «Փրայմը»: Վերջին տարիներին ԱՄՆ-ում ածխաջրածինների արդյունահանումը գնալով մեծ թափ է հանում նոր տեխնոլոգիաների հաշվին: ԱՄՆ-ում վերջին հինգ տարիների ընթացքում նավթի եւ գազի ներկրումը նվազել է համապատասխանաբար 32% եւ 15%: