Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Կոնտուր» եւ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: