Հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռուստամ Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. սեպտեմբերի 25-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածքի ելքով ճանապարհատրանսպորտային պատահար կատարելու մեղադրանքով:




























