Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, 1963 թ. ծնված Դավիթ Ս.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ 8» տիպի հրացան, հակահետեւակային 5 եւ հակատանկային 9 նռնակ` պայթուցիչներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 490 եւ «ՏՕԶ 8» տիպի հրացանի 3 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























