Ֆրանսիայում հոկտեմբերի երեքին հրատարակվում է աշխարհահռչակ հոլիվուդյան աստղ, ռեժիսոր Ռոման Պոլանսկիի բռնաբարության զոհի՝ Սամանտա Գեյմերի հուշագրությունը: 1977-ին, երբ նա տասներեք տարեկան էր, նրան հրավիրել են Ջեք Նիկոլսոնի մոդելային տուն: Այնտեղ Պոլանսկին նրան շամպայն եւ թմրանյութ է խմեցրել, հետո՝ բռնաբարել:
Շուտով ռեժիսորի հանցագործությունը բացահայտվել է, իսկ արարքը նա չի հերքել: Հանցագործների համար նախատեսված հոսպիտալից Պոլանսկին փախել է Մեծ Բրիտանիա, ապա՝ Ֆրանսիա, որտեղ նկարահանել է իր հանրահայտ ֆիլմերը:
35 տարի անց Գեյմերը որոշել է պատմել, թե որքան դաժան է անընդհատ լինել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում եւ կրել սեռական բռնաբարության զոհ պիտակը, հաղորդում է «Vesti.Ru»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:




























