Ամերիկացի գիտնականները պարզել են, որ քթի ձեւից է կախված մարդու ընդհանուր վիճակն ու նրա կյանքի որակը: Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողներն ընդգծում են, որ պլաստիկ վիրահատությունները, կապված քթի ձեւն ուղղելու հետ, դրական են անդրադառնում մարդու կյանքի վրա: Արտաքին տեսքը բարելավելը բարձրացնում է մարդկանց կյանքի որակը, նրանք սկսում են ավելի դրական նայել աշխարհին, թերարժեքության բարդույթի հետ կապված դեպրեսիաներն անցնում են:

Կոսմետիկ վիրահատությունից հետո, մարդիկ իրենց ավելի լավ են զգում, նրանց ինքնագնահատականը բարձրանում է, լավանում է հասարակական կարգավիճակը, ոմանք էլ պաշտոնի բարձրացման են հասնում:

Պլաստիկ վիրաբույժների խոսքով՝ մարդկանց կյանքի վրա ազդող ամենաէական վիրահատությունները կապված են քթի ձեւի եւ քունքերի ձգելու հետ: