Համաշխարհային տնտեսագիտական համաժողովում գիտնականները բանաձեւ են ներկայացրել, որի համաձայն որի ամերիկացիները ճանաչվել են «երկրագնդի ամենագեր, ամենանյարդային ու ամենահիվանդ բնակիչներից» մեկը, գրում է The Washington Post-ը:

Նոր «Մարդկային կապիտալի ինդեքս» հայեցակարգում հաշվի է առնվում ոչ վարակային հիվանդությունների քանակը՝ ճարպակալում, շաքարային դիաբետ, սրտի հիվանդություններ, ինչպես նաեւ կրթության, բժշկական հնարավորություններ եւ այլ չափանիշներ: Գիտնականները նշում են հիվանդությունների ազդեցությունը բիզնեսի ու երկրում ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

ԱՄՆ-ը կապիտալի ինդեքսի վարկանիշային ցուցակում 122 երկրներից զաբղեցնում է 112-րդ տեղը: Վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականներում են փոքր եվրոպական պետությունները, մինչ դեռ մեծ ու զարգացած երկրներում գերակայում են բացասական գործոնները: Աղուսյակում վերջին հորիզոնականը զբաղեցնում է Եմենը: