Երեւանի Իսակովի պողոտայում՝ «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 19:50-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Կոնցերտո» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա Կալինա» մակնիշի Լ 0432 (վարորդ՝ Գ. Ս.) եւ «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 05 ԼՏ 088 համարանիշերի (վարորդն անհայտ է) ավտոմեքնաները:
Զոհեր եւ տուժածներ չկան:




























