Հոկտեմբերի 3-ի երեկոյան, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի եւ ձեռքի կտրած ծակած վերքերով  բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Արամ Հ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Մալաթիայի գյուղմթերքների շուկայում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Երեւանի Վանթյան փողոցում գտնվող  գյուղմթերքների շուկայում ոմն Անդո եւ նրա 2 ընկերները ավտոմեքենան կայանելու համար վիճաբանել են Արամ Հ.-ի հետ, որի ընթացքում նրանց միջեւ առաջացել է ծեծկռտուք, որից հետո Արամ Հ.-ն ստացել է նշված վնասվածքները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդոն  26-ամյա Անդրանիկ Ս.-ն է, որը ժամը 23.00-ին բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Անդրանիկ Ս.-ի ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: