Հայաստանի ավագանիները լիազորությունների պակասից դժգոհելու պատճառ չունեն:  Ջերմուկում անցկացվող Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի համայնքների միության փոխնախագահ Արտակ Պետրոսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: 

 «Իրականում լիազորություններն այնքան էլ քիչ չեն: Համայնքային կառավարման մի քանի տարվա ծրագիրը հենց ավագանին է հաստատում: Ինչո՞ւ ենք մենք՝ ավագանիներս պասիվ: Ամբողջ բյուջեն կազմվում է որպես այդ ծրագրի հետեւանք: Իսկ ինչպե՞ս ենք մենք մեզ պահում բյուջեի քննարկման ժամանակ: Վախենամ, որ՝ կրկին պասիվ», – ասել է Պետրոսյանը:

Ըստ նրա՝ պետք է քննարկվեն ապագա բյուջեի բոլոր ծախսային հոդվածները:

 «Բավական չէ հայտարարել, թե այս կամ այն ծրագրին բավարար գումար չեն հատկացրել: Հարկավոր է այդ գումարի հիմնավորում ներկայացնել:  Համայնքային ֆինանսների վերահսկումը ավագանու կարեւոր դերն է: