Բրիտանական խորհուրդը սկսում է եռամյա ծրագիր՝ օգնելու Հայսատանի հաշմանդամներին: Ծրգաիրն ուղղված է հանրապետության ՏԻՄ-երին: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԲԽ-ի գրասնյակի ներկայացուցիչ Ինեսա Մուրադյանը: Նախնական հարցումների համաձայն՝ Հայաստանում հաշմանդամների գլխավոր խնդիրները կապված են դպրոցների եւ հասարակական վայրերի հասանելիության հետ, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորվելու հետ:

«Պաշտոնական տեղեկություններով՝ Հայստանի բնակչության վեց տոկոսը այս կամ այն աստիճանի հաշմանդամություն ունի, սիկ ՀԿ-ների ոչ պաշտոնական տվյալներով՝ տաս տոկոսը: ՄԱԿ-ի տվյալներով՝ հմաշխարհային ցուցանիշը եւս այդքան է»,-ընդգծել է Մուրադյանը:

Հայաստանից բացի, ծրագիրը իրականացվելու է նաեւ Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Հորդանանում եւ Լիբանանում:

Հայաստանում ծրագրի գործընկերներն են լինելու աշխատանքի եւ տարածքային կառավարման նախարարությունները: «Ծրագրի շրջանակներում նախատեսում ենք վերապատրաստել պետական մարմինների, ՏԻՄ եւ լրատվամիջոցների  ներկայացուցիչներին: Ծրագիրը նախատեսում ենք սկսել երկու-երեք շրջաններում»,-հաղորդել է նա: